Հաագայի դատական նիստին և վճռին չեմ անդրադառնում որպես հաղթանակի, որովհետև՝
ա) վճիռը ժամանակավրեպ է,
բ) այն կյանքի կոչելու և արցախահայերի իրավունքները վերականգնելու ոչ մի նախադրյալ չունենք այս պահին, որովհետև ունենք մի իշխանություն, որը սպասարկում է բացառապես թուրք-ադրբեջանական շահերը և մերժում է նույնիսկ հայ գերիների վերադարձի պահանջով ԱԺ ընդդիմության ներկայացրած նախագիծը:
Ներքին և արտաքին անվտանգությունը, հաղթանակն ու պարտությունը, արտագաղթը և ներգաղթը, բարեկեցությունը, կրթությունը, առողջությունը, հարմարավետությունը և ընդհանրապես երկրում ամեն ինչ կախված է մեկ բանից՝ պետական արդյունավետ կառավարումից։
Կարդում եմ՝ Նիսի քաղաքապետ Քրիստիան Էստրոզին ամոթանք է տալիս Շառլ Միշելին, թե․ «Ադրբեջանի նախագահը բռնապետ է, որի ձեռքերին հայերի արյունն է։ Այս ձեռքսեղմումը ամոթալի է, քանի որ այն վիրավորում է հայ ժողովրդին և նրանց հիշատակը, որ դեմ են արտահայտվել Արցախում էթնիկ զտումներին...
Պետք է թիրախավորվեն ու հանրային պարսավանքի արժանանան բոլոր այն հաստատությունները, որոնք սպասարկեցին 2018 թ․ «թավշյա» դավադրությունը՝ դառնալով մերօրյա ազգային աղետի համահեղինակներ։
Տրանսպորտի թանկացումը, իհարկե, շատ լուրջ խնդիր է և ես միանշանակ դեմ եմ արտահայտվում այդ նախագծին ու խորագին զզվանք եմ հայտնում քաղաքային իշխանություններին։
Կարծում եմ՝ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ ես այս իշխանությունների գործողությունների նկատմամբ ունեմ փաստարկված հակակրանք։ Բայց նաև իշխանությունների նկատմամբ քննադատական խոսքը չի կարող ստիպել լռել այլ դեպքերում։
Հանդուրժողականության պարադոքսը փիլիսոփայական կոնցեպտ է, որը ենթադրում է, որ եթե հասարակությունը հանդուրժողականություն է ցուցաբերում անհանդուրժող մարդկանց նկատմամբ, ապա դրանով խթանում է անհանդուրժողականության վերջնական գերակայությունը՝ աղավաղելով անմիջապես հանդուրժողականության սկզբունքը:
Գոյության պայքարը, որն ապրելու վաղուց մշակված տեխնոլոգիա է, ենթադրում է, որ մարդիկ պետք է մանկուց դաստիարակվեն պայքարող մարտիկ լինելու համար. մեկը՝ ֆիզիկական պայքարի ոլորտում, մյուսը՝ քաղաքական պայքարի ոլորտում, երրորդը՝ գիտության ոլորտում, չորրորդը՝ մշակույթի ոլորտում և այլն։
Մինչ Երևանը արդեն երրորդ տարին անընդմեջ քննարկում է Գյումրիում «չոր նավահանգստի» կառուցման նախագիծը, Թբիլիսին իրականացնում է այն՝ առանց ամպագոռգոռ հայտարարությունների:
Օրերս Թբիլիսիում բացվեց «չոր նավահանգիստ»՝ լոգիստիկ տերմինալ, որը կարևոր տրանսպորտային հանգույց կդառնա տարածաշրջանի համար՝ ներառյալ Հայաստանը, Թուրքիան, Ադրբեջանը և Ղազախստանը...